Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սերժ Սարգսյանը հունիսի 18-19-ին պաշտոնական այցով կլինի Վրաստանում

Սերժ Սարգսյանը հունիսի 18-19-ին պաշտոնական այցով կլինի Վրաստանում
18.06.2014 | 12:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-19-ին պաշտոնական այցով կլինի Վրաստանում: Հունիսի 18-ին Թբիլիսիի նախագահական պալատում տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպում, որից հետո Սերժ Սարգսյանն ու Գեորգի Մարգվելաշվիլին հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ: Նույն օրը երեկոյան կկայանա Սերժ Սարգսյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ ՈՒսուպաշվիլու հետ:
Հունիսի 19-ին Սարգսյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների համագործակցության հարցերը:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ